In the News

Fly Arna’s second cabin crew cadet graduates

Yerevan, Armenia; May 18, 2022: Fly Arna, Armenia’s national airline and a joint venture company between the Armenian National Interests Fund (ANIF) and Air Arabia Group, announced the graduation of its second batch as cabin crew in their brand-new uniform, who successfully completed their technical and customer service training.

The graduated cadet consisted of 20 cabin crew members who have graduated after the completion of an extensive initial and practical course and training. And as part of Fly Arna’s readiness to start its operations, more cabin crew batches are under training and soon to graduate.

With the graduation of more cabin crew cadet, Fly Arna is preparing to start operations in a fully trained and qualified crew.

Stay tuned and follow “Fly Arna” on social media:

Facebook / Instagram / Youtube / LinkedIn: @FlyArna

Twitter: @Fly_Arna

Ֆլայ Արնայի օդանավի անձնակազմի երկրորդ խումբն ավատել է վերապատրաստումը

Երևան, Հայաստան; Ապրիլ 18, 2022: Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիները՝ Հայաստանի պետական հետաքրքրություների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Էյր Արաբիա ընկերությունների խմբի համատեղ ձեռնարկությունը, հայտարարում է օդանավի անձնակազմի արդեն երկրորդ խմբի տեխնիկական և հաճախորդների սպասարկման դասընթացի ավարտի մասին

Շրջանավատների երկրորդ խումբը բաղկացած է անձնակազմի 20 անդամներից, որոնք ավարտել են տեսական և գործնական բազմակողմ դասընթաց և վերապատրաստում: Ֆլայ Արնայի գործարկմանն ընդառաջ վերապատրաստման փուլում են անձնակազմի եւս մի քանի խումբ։

Անձնակազմի ուսուցման ավարտից հետո Ֆլայ Արնան կսկսի գործունեությունը լիովին պատրաստված և որակավորված անձնակազմով

Նորություններին հետեւելու համար միացեք Ֆլայ Արնայի սոցիալական էջերին։

Facebook / Instagram / Youtube / LinkedIn: @FlyArna

Twitter: @Fly_Arna

Fly Arna reveals a timelapse video of painting its first aircraft

Yerevan, Armenia; May 16, 2022: Fly Arna, completed the painting of its first aircraft and marked the occasion with a special a timelapse video that was released today summarizing the technical process of painting the aircraft from start to finish.

Armenia’s national airline and a joint venture company between the Armenian National Interests Fund (ANIF) and Air Arabia Group’ s first aircraft has completed the paint job in a dedicated paint hangar in Ostrava in Czech Republic as the aircraft is now ready with Fly Arna’s livery and interior reflecting the young, modern and a value-driven national airline.

The special timelapse video can be viewed on this (link).

Stay tuned and follow “Fly Arna” on social media:

Facebook / Instagram / Youtube / LinkedIn: @FlyArna

Twitter: @Fly_Arna

Ֆլայ Արնան ներկայացնում է, թե ինչպես են ներկում ընկերության առաջին ինքնաթիռը

Երևան, Հայաստան, Մայիսի 16, 2022։ Ֆլայ Արնան ավարտեց իր առաջին ինքնաթիռի ներկումը և այդ առիթով թողարկվել է տեսանյութ՝ ներկայացնելով, ինքնաթիռի ներկման ամբողջական գործընթացը:

Հայաստանի ազգային ավիաընկերությունը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերությունների խմբի համատեղ ձեռնարկությունը ավարտել է առաջին ինքնաթիռի ներկման աշխատանքը Չեխիայի Օստրավայում գտնվող հատուկ ներկման անգարում։ Ֆլայ Արնայի ներքին եւ արտաքին հարդարանքը արտացոլում է երիտասարդ, ժամանակակից և արժեքների վրա հիմնված ազգային ավիաընկերության ինքնությունը:

Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով (հղում)

Հետևեք «Ֆլայ Արնա»-ին սոցիալական ցանցերում.

Facebook / Instagram / Youtube / LinkedIn: @FlyArna

Twitter: @Fly_Arna

Fly Arna participates in the Arabian Travel Market (ATM) 2022

Yerevan, Armenia; May 11, 2022: Fly Arna, Armenia’s national airline and a joint venture company between the Armenian National Interests Fund (ANIF) and Air Arabia Group, was present at the Tourism Committee of the Ministry of Economy of the Republic of Armenia pavilion at the Arabian Travel Market 2022 that is taking place in Dubai from 9th to 12th May.

Fly Arna’s participation in The Arabian Travel Market 2022 edition is the first participation of its kind for the new airline in an exhibition since the reveal of its brand identity. Fly Arna considered this opportunity to interact face to face with customers and showcase the business model that the new airline will follow which is offering comfort, reliability, and value-for-money air travel.

The Arabian Travel Market is the leading trade fair for the Middle East travel industry, that attracts professionals, government officials and international thought leaders to network, negotiate and identify the latest trends in travel. In its 28th edition, exhibitors tend to showcase thousands of products and destination offerings from around the world to influential buyers and trade visitors.

Stay tuned and follow “Fly Arna” on social media:

Facebook / Instagram / Youtube / LinkedIn: @FlyArna

Twitter: @Fly_Arna

Ֆլայ Արնան մասնակցել է Արաբական ճանապարհորդական շուկա 2022 ցուցահանդեսին

Երևան, Հայաստան; 11 մայիսի, 2022։ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկությունը, մասնակցել է մայիսի 9-12-ը Դուբայում անցկացվող Արաբական ճանապարհորդական շուկա 2022 (The Arabian Travel Market 2022) ցուցահանդեսին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի տաղավարում։

«Ֆլայ Արնա»- ի մասնակցությունը The Arabian Travel Market 2022 միջոցառմանը նման ցուցահանդեսին ավիաընկերության առաջին մասնակցությունն է՝ ապրանքանիշի ներկայացումից ի վեր: «Ֆլայ Արնա»-ն օգտագործել է այս հնարավորությունը շփվելու հաճախորդների հետ և ցուցադրելու հարմարավետության, հուսալիության և գին-որակ համադրության վրա հիմնված բիզնես մոդելը, որին կհետևի նոր ավիաընկերությունը:

Arabian Travel Market-ը Մերձավոր Արևելքի զբոսաշրջության ոլորտի առաջատար առևտրային ցուցահանդեսն է, որին մասնակցում են ոլորտի մասնագետներ, պետական պաշտոնյաներ և միջազգային հեղինակություններ՝ շփումների, բանակցությունների և ճամփորդության ոլորտում վերջին միտումները քննարկելու նպատակով: 28-րդ ցուցահանդեսի ընթացքում ցուցադրողները գնորդներին և առևտրային այցելուներին ցուցադրել են հազարավոր ապրանքներ և ճանապարհորդական նպատակակետի առաջարկներ ամբողջ աշխարհից:

Հետևեք «Ֆլայ Արնա»-ին սոցիալական ցանցերում.

Facebook / Instagram / Youtube / LinkedIn: @FlyArna

Twitter: @Fly_Arna

‘Fly Arna’ celebrates the graduation of its first cabin crew cadet

Yerevan, Armenia; April 15, 2022: Fly Arna, Armenia’s national airline and a joint venture company between the Armenian National Interests Fund (ANIF) and Air Arabia Group, today announced the graduation of its first batch as cabin crew in their brand new uniform, who successfully completed their technical and customer service training.

This graduation follows the wide recruitment campaign that took place last January in Armenia to support of the launch of the airline operations. The graduated cadet consisted of 20 cabin crew members who graduated after completing their extensive initial and practical course and training.

As batch 01 is ready to embark, two more cabin crew batches are currently under training. This follows the readiness of the Fly Arna’s first aircraft that completed its paint job earlier this week.

Fly Arna is currently in the process of applying for its the Airline Operation Certificate (AOC) and more details on the launch date and destinations will be shared in due course.

Stay tuned and follow “Fly Arna” on social media:

Facebook / Instagram / Youtube / LinkedIn: @FlyArna

Twitter: @Fly_Arna

Ֆլայ Արնա»-ն նշում է իր առաջին օդանավի անձնակազմի ավարտական ուսուցումը

Երևան, Հայաստան; Ապրիլ 15, 2022. «Ֆլայ Արնա» ՝ Հայաստանի ազգային ավիաընկերությունը և Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդի (ANIF) և Էյր Արաբիա Գրուփ-ի համատեղ ձեռնարկությունը, այսօր հայտարարեց իր առաջին խմբաքանակի ավարտման մասին՝ որպես օդանավի անձնակազմ ՝ իրենց լիովին նոր համազգեստով, որը հաջողությամբ ավարտեց իր տեխնիկական և հաճախորդների սպասարկման ուսուցումը:

Ավարտելուն հաջորդում է համալրման լայն արշավը, որը տեղի ունեցավ անցյալ հունվարին Հայաստանում՝ աջակցելու ավիաընկերության գործունեության մեկնարկին: Ավարտած կուրսանտը բաղկացած էր օդանավի անձնակազմի 20 անդամներից, որոնք ավարտեցին իրենց նախնական և գործնական լայնածավալ դասընթացը և վերապատրաստումը:

Քանի որ 01 խմբաքանակը պատրաստ է բեռնվել գործի, ինքնաթիռի անձնակազմի ևս երկու խմբաքանակ ներկայումս վերապատրաստման փուլում են: Հաջորդիվ՝ պատրաստ է «Ֆլայ Արնա»-ի առաջին ինքնաթիռը, որի ներկման աշխատանքներն ավարտին հասցվեցին այս շաբաթվա սկզբին:

Ֆլայ Արնա-ն ներկայումս դիմում է Օդանավի շահագործման վկայական ստանալու համար, և մեկնարկի ամսաթվի և ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասները կներկայացվեն ժամանակին:

Հետևեք «Ֆլայ Արնա»-ին սոցիալական ցանցերում.

Facebook / Instagram / Youtube / LinkedIn: @FlyArna

Twitter: @Fly_Arna

‘Fly Arna’ appoints Chief Executive Officer

Yerevan, Armenia; January 27, 2022: Fly Arna, Armenia’s national airline and a joint venture company between the Armenian National Interests Fund (ANIF) and Air Arabia Group, announces the appointment of Mr. Antony Price as Chief Executive Officer.

Mr. Antony Price brings over 20 years of aviation and tourism experience and has held senior leadership positions with British Airways, Air New Zealand, FlyBMI, and most recently as Head of Flight Supply Strategy for Agoda, part of the Booking.com family of OTA brands. Mr. Price brings strong knowledge and experience from one of Fly Arna’s founding shareholders where he previously held the position of Regional General Manager Europe for Air Arabia Group. Price has an extensive global background driving business growth in the UK, USA, New Zealand, Thailand, North Africa and across Europe.

Built on the knowledge and experience gained from previous roles, he will work closely with all stakeholders to ensure the company achieves growth and enduring value for its customers and shareholders.

With Zvartnots International Airport in Yerevan as its base, ‘Fly Arna’ follows Air Arabia Group’s successful low-cost business model offering comfort, reliability, and value-for-money air travel.

Ֆլայ Արնան նշանակել է գլխավոր գործադիր տնօրեն

Հայաստանի Հանրապետություն, Երևան, 27 հունվար, 2022թ․։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է  Էնթոնի Փրայսի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին։

Էնթոնի Փրայսը ավիացիոն և զբոսաշրջության ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձ և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել British Airways-ում, Air New Zealand-ում, FlyBMI-ում։ Վերջին տարիներին նա աշխատել է որպես թռիչքների մատակարարման ռազմավարության ղեկավար Agoda ընկերությունում, որը Booking.com ապրանքանիշի մաս է։ Է. Փրայսի հարուստ փորձը ներառում է նաև Էյր Արաբիա ընկերությունում Եվրոպայի տարածաշրջանային գլխավոր տնօրենի պաշտոնը: Ֆլայ Արնայի նորանշանակ գործադիր տնօրենն ունի բիզնես ծրագրերի խթանման հարուստ փորձ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Թաիլանդում, Հյուսիսային Աֆրիկայում և Եվրոպայում:

Հիմնվելով նախորդ պաշտոններից ձեռք բերված գիտելիքների և փորձի վրա՝ Էնթոնի Փրայսը սերտորեն կաշխատի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելով ընկերության զարգացումը և ստեղծելով կայուն արժեք հաճախորդների ու բաժնետերերի համար:

Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն:

‘Fly Arna’ shareholders appoint the company’s Board of Directors

Yerevan, Armenia; January 21, 2022: Fly Arna, Armenia’s national airline and a joint venture company between the Armenian National Interests Fund (ANIF) and Air Arabia Group, announces the appointment of its Board of Directors.

The company’s Board of Directors consists of the following five Directors each of which is appointed for a period of three years: Mr. David Papazian, Chief Executive Office, ANIF; Mr. Eduard Mkrtchyan, Chief Operating Officer, ANIF; Mr. Adel Ali, Chief Executive Officer, Air Arabia Group; Mr. Housam Raydan, Director, Air Arabia Group; and Mr. Nico Buchholz, expert independent director.

Fly Arna's Chairman of the Board will be permanently nominated by ANIF. During the first three years of operation, the appointed Chairman is ANIF's Chief Executive Officer, Mr. David Papazian.

The board members bring extensive expertise and leadership skills, and they are all well recognized for their contributions in their respective industries. Together, they bring rich experience in Finance, Aviation and Tourism that will provide guidance and support as the company delivers on its strategy of building a reliable operation, achieving accelerated growth, and creating long-term value to its customers and shareholders.

With Zvartnots International Airport in Yerevan as its base, ‘Fly Arna’ follows Air Arabia Group’s successful low-cost business model offering comfort, reliability, and value-for-money air travel.

Ֆլայ Արնայի բաժնետերերը նշանակել են ընկերության տնօրենների խորհրդի անդամներ և նախագահ

Հայաստանի Հանրապետություն, Երևան, 21 հունվար, 2022թ․։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է տնօրենների խորհրդի անդամների և նախագահի նշանակման մասին։

Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է հետևյալ հինգ անդամներից, որոնցից յուրաքանչյուրը նշանակվում է երեք տարի ժամկետով․ Դավիթ Փափազյան՝ ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն, էդուարդ Մկրտչյան՝ ԱՆԻՖ-ի գործառնական տնօրեն, Ադել Ալի՝ Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, Հուսամ Ռայդան` Էյր Արաբիա ընկերության տնօրեն, Նիկո Բուշհոլց` փորձագետ, անկախ անդամ։

Ֆլայ Արնայի խորհրդի նախագահ է նշանակվել ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, ով ընկերության խորհուրդը կղեկավարի առաջիկա երեք տարիների ընթացքում: Նշենք, որ ընկերության խորհրդի նախագահը մշտապես կառաջադրվի ԱՆԻՖ-ի կողմից:

Խորհրդի անդամները մեծ փորձ և առաջնորդական հմտություններ ունեն, նրանք ճանաչված են իրենց մասնագիտական ոլորտներում ունեցած ներդրումների համար:

Նրանց միասնական հարուստ փորձը ֆինանսների, ավիացիայի և զբոսաշրջության ոլորտներում ուղեցույց է հանդիսանալու հուսալի գործունեություն իրականացնելու, արագ աճի հասնելու, հաճախորդների և բաժնետերերի համար երկարաժամկետ արժեք ստեղծելու՝ ընկերության ռազմավարական նպատակներն իրականացնելու համար:

Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն:

‘Fly Arna’ launches a recruitment open day to hire cabin crew

Yerevan, Armenia; January 20, 2022: Fly Arna, Armenia’s national airline and a joint venture company between the Armenian National Interests Fund (ANIF) and Air Arabia Group, announces a recruitment drive to hire cabin crew members to join the company through an open day event to be held in Armenia Marriott Hotel Yerevan on Saturday January 29, 2022, from 12:00 pm until 06:00 pm.

The recruitment is to fulfil Yerevan-based cabin crew requirements for friendly and vibrant team members, who will be able to reflect the brand of ‘Fly Arna.’ Interested candidates can find out more about the opportunity and submit their application on Fly Arna’s career page (Link).

With Zvartnots International Airport in Yerevan as its base, ‘Fly Arna’ follows Air Arabia Group’s successful low-cost business model offering comfort, reliability, and value-for-money air travel.

Ֆլայ Արնան հայտարարում է բաց դռների օր բորդուղեկցորդների ընդունելության համար

Հայաստանի Հանրապետություն, Երևան, 20 Հունվար, 2022թ․։ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է բաց դռների օր հունվարի 29-ին, ժամը 12:00-ից մինչև երեկոյան 18:00-ն Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում բորդուղեկցորդների աշխատանքի ընդունման մրցույթ ։

Բաց դռների օրը նպատակ ունի ավիաընկերության թիմին միանալու ցանկություն ունեցող և բորդուղեկցորդի հաստիքով հետաքրքրված թեկնածուներին հանդիպել համապատասխան մասնագետներին եւ տեղում ծանոթանալ մանրամասներին։ Հետաքրքրված թեկնածուները կարող են նաև ուղարկել իրենց դիմում-հայտը Ֆլայ Արնայի կայքի կարիերայի բաժին:

Ֆլայ Արնա ավիաընկերությունը ստեղծվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ։ Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Նորաստեղծ ավիաուղիները գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն:

‘Fly Arna’, Armenia’s national airline, unveils visual brand identity

  • • The colours of the logo are inspired by the Armenian flag and the design reflects constant mobility.
  • • Fly Arna’ signifies a new era in the growth of the Armenian aviation sector and will contribute to the nation’s tourism, hospitality, and business sectors.

Yerevan, Armenia; January 14, 2022: The Armenian National Interests Fund (ANIF) and Air Arabia Group, the Middle East and North Africa’s first and largest low-cost carrier (LCC) operator, today revealed the visual brand identity of ‘Fly Arna’, Armenia’s national airline to be launched by their joint venture company.

The brand name ‘Arna’ is derived from company’s official name ‘Armenian National Airlines’ with ‘AR’ taken from Armenian, ‘N’ from National and ‘A’ from Airlines. Chosen following a public competition, the name ‘Fly Arna’ was identified to be most inclusive and reflective of the spirit of the joint venture company to transform the aviation sector of the country.

With its colours inspired by the Armenia flag, the ‘Fly Arna’ logo and brand identity was designed to reflect the young, modern and a value-driven national airline that strive to become the most accessible and sensible choice for air travel in Armenia and beyond. Its brand values are Ambition – to motivate to build and grow the airline; Persistence – to build services that deliver real and tangible value to customers; and Innovation – to inspire creative solutions that helps keep a competitive edge while remaining practical and efficient.

Inspired by the logo and the brand ethos, ‘Fly Arna’ aircraft livery reflects clarity and a forward-looking airline that is always on the move, with the letter “A” creatively displayed at the aircraft tail. The bright outlook in the brand identity will also be reflected through the aircraft interior, staff uniforms and across all customer touchpoints.

David Papazian, CEO of ANIF, said: “Fly Arna’s brand identity is truly reflective of the inspiring spirit and ethos of Armenia. This is highlighted by the involvement of the public in deciding the name to the colours used for the brand identity and the values that Fly Arna will promote. Today’s unveil of Fly Arna’s visual identity is an inspiring move that brings us one step closer towards the launch of the airline.”

Adel Al Ali, Group Chief Executive Officer of Air Arabia, said: “Fly Arna’s visual identity launch is an important progress in the journey towards the launch of the airline. This step also marks the beginning of a new era in the growth of Armenia’s aviation sector, not only contributing to the country’s economic growth but providing its people with a reliable and value for money experience. We look forward to its rollout in the coming weeks.”

‘Fly Arna’ follows Air Arabia Group’s successful low-cost business model, taking Zvartnots International Airport (EVN) in Yerevan as its base. The Airline Operation Certificate (AOC) process has started and more details about the launch date, fleet, and destination network will be announced in due course.

ANIF and Air Arabia Group announced the launch Armenia’s new national airline in July 2021 followed by the reveal of the airline name in September 2021 following hundreds of suggestions from participants.

Ֆլայ Արնա՝ Հայաստանի ազգային ավիաընկերությունը բացահայտում է ապրանքանիշի վիզուալ ինքնությունը

  • • Ապրանքանիշի գույները ոգեշնչված են հայկական դրոշով, իսկ դիզայնն արտացոլում է մշտական շարժունակությունը.
  • • Ֆլայ Արնան խորհրդանշում է Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման նոր դարաշրջան և այն կնպաստի երկրի զբոսաշրջության, հյուրընկալության և գործարար միջավայրի զարգացմանը։

Հայաստանի Հանրապետություն, Երևան, 14 Հունվար, 2022թ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին, ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորը` Էյր Արաբիա ընկերությունն, այսօր ներկայացրեց Ֆլայ Արնայի՝ Հայաստանի ազգային ավիաընկերության վիզուալ բրենդի ինքնությունը, որը կկիրառվի համատեղ ձեռնարկության կողմից։

«Արնա» ֆիրմային անվանումը առաջացել է «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) ընկերության պաշտոնական անվանումից, որտեղ «AR»՝ Armenian բառից է վերցված, «N»՝ National-ից և «A»՝ Airlines-ից։ Հանրային մրցույթից հետո ընտրված «Fly Arna» անվանումը արտացոլում է համատեղ ընկերության ոգին, որը կվերափոխի երկրի ավիացիոն ոլորտը:

Հայաստանի դրոշի գույներից ոգեշնչված ՝ Ֆլայ Արնայի ապրանքանիշի և բրենդի ինքնությունն արտացոլում են երիտասարդ, ժամանակակից ազգային ավիաընկերությունը, որը ձգտում է դառնալ օդային ճանապարհորդության առավել մատչելի և գերադասելի ընտրությունը Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Բրենդի արժեքներն են՝ հավակնությունն ավիաընկերության զարգացման և աճի ճանապարհին, համառությունը՝ ստեղծել ծառայություններ, որոնք իրական և շոշափելի արժեք են փոխանցում հաճախորդներին և նորարարություն՝ ոգեշնչելու ստեղծագործ լուծումներ, որոնք օգնում են պահպանել մրցակցային առավելությունը՝ միաժամանակ մնալով գործնական և արդյունավետ։

Ոգեշնչված ապրանքանիշից և բրենդի էթոսից՝ Ֆլայ Արնայի ինքնաթիռի երանգներն արտացոլում են պարզություն և հեռանկարային ավիաընկերություն, որը միշտ շարժման մեջ է՝ «A» տառը ցուցադրված է օդանավի պոչին։ Ապրանքանիշի ինքնությունը կարտացոլվի նաև օդանավի ինտերիերի, անձնակազմի համազգեստի և հաճախորդների բոլոր շփման կետերի միջոցով:

ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանն ողջույնի խոսքում նշեց․ «Ֆլայ Արնայի ապրանքանիշի ինքնությունն իսկապես արտացոլում է Հայաստանի ոգին և էթոսը: Սա ընդգծվում է անվան որոշման հարցում հանրության ներգրավվածությամբ, կորպորատիվ ինքնության համար օգտագործվող գույներով և այն արժեքներով, որոնց վրա հիմնված է լինելու Ֆլայ Արնան: Ֆլայ Արնայի վիզուալ ինքնության այսօրվա բացահայտումը ոգեշնչող քայլ է, որը մեզ մեկ քայլ ավելի է մոտեցնում ավիաթռիչքների մեկնարկին»:

Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիի խոսքով․ «Ֆլայ Արնայի վիզուալ ինքնության գործարկումը կարևոր առաջընթաց է ավիաընկերության մեկնարկի ճանապարհին։ Այս քայլը նաև նշանավորում է Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման նոր դարաշրջանի սկիզբը, որը ոչ միայն կնպաստի երկրի տնտեսական աճին, այլև հանրությանը կտրամադրի հուսալի և արժեքավոր փորձ: Մենք անհամբեր սպասում ենք դրա թողարկմանն առաջիկա շաբաթներին»։

Ֆլայ Արնան հետևում է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջող բիզնես մոդելին՝ որպես բազա ընտրելով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերության շահագործման վկայականի (AOC) գործընթացը սկսվել է․ մեկնարկի ամսաթվի, շարժակազմի, ինչպես նաև ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասներ կհայտարարվի առաջիկայում:

ԱՆԻՖ-ը և Էյր Արաբիան հայտարարել էին Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին 2021 թվականի հուլիսին, որին հաջորդեց ավիաընկերության անվանակոչումը 2021 թվականի սեպտեմբերին՝ մասնակիցների հարյուրավոր առաջարկներից հետո: