Մեկնել այստեղից:

ԹռիչքներՈւր Երևան

Օգտակար տեղեկատվություն

Կացություն

Հյուրանոցներ՝ ցանկացած բյուջեի համար

Տրանսպորտ

Տաքսի, ավտոբուս, միկրոավտոբուս և տրոլեյբուս

Այցելության լավագույն ժամանակը

Հունիս-Սեպտեմբեր

Ժամային գոտի

+4hrs GMT

Փոխարժեք

Հայկական դրամ

Լեզու

Հայերեն

Discover Երևան


Բացահայտի՛ր Երևանը

Խուսափիր երկար հերթերից, մարդաշատ տեսարժան վայրերից, որ տեսել են քո բոլոր ընկերները, և բացահայտիր այն թաքնված գոհարը, որի անունն է Երևան։ Գտնվելով հինավուրց «մետաքսի ճանապարհին», Եվրոպայի և Ասիայի խաչմերուկներում՝ Երևանն առաջարկում է բացահայտել այն ամենը, ինչը դեռ չի բացահայտվել շատերի կողմից։

Սիրում ես պատմականը՞։

Այցելի՛ր Էրեբունի՝ Երևանի սրտում գտնվող Հայաստանի հինավուրց մայրաքաղաքը՝ հիմնադրված ք․ա․ 782թ․, որը եղել է աշխարհի ամենահին և մշտապես բնակեցված քաղաքներից մեկը։

Սիրու՞մ ես ժամանակակիցը։

Ուղևորվի՛ր դեպի Կասկադ և վայելիր ժամանակակիցը վերջինիս հիանալի այգիներում, ըմբոշխնի՛ր քաղաքով մեկ սփռված սրճարանների և ռեստորանների՝ արևելքը արևմուտքի հետ կապով յուրահատուկ ուտեստները։

Ցանկանու՞մ ես լիցքաթափվել մեկ բաժակ գինով։

Հայկական գինիները շարունակաբար մրցանակների են արժանանում համաշխարհային մրցույթներում։ Շրջի՛ր Սարյան փողոցով և բազմաթիվ գինետներից մեկում վայելի՛ր տեղական յուրահատուկ խաղողի տեսակներից պատրաստված մեկ գավաթ հայկական գինի։

Ցանկանու՞մ ես բացահայտել գիշերային Երևանը։

Զբոսնի՛ր Հանրապետության հրապարակում և հիացի՛ր երգող շատրվաններով, որ հասցրել է գրավել հազարավոր զբոսաշրջիկների սրտեր․․․կամ պարզապես կտրվի՛ր քաղաքի թոհուբոհից քաղաքի բազմաթիվ բարերից և գիշերային ակումբներից մեկում։ Ջազի սիրահա՞ր ես… ծանոթացի՛ր հայկական ջազին Երևանի ջազ-ակումբներից մեկում կամ վայելի՛ր ռոքը Երևանի ռոք բարերում, դե իսկ ազգային երաժշտությունը քեզ կսպասի երևանյան պանդոկներում։

Երևանը խոստանում է եվրոպական փորձառություն՝ համեմված ասիական էկզոտիկ տարրերով։

Տուն վերադարձին այս հիանալի քաղաքը խոստանում է մեծ բավականության զգացում քո ճամփորդությունից, հայկական ամենահամեղ ուտեսներով համեմված փորձառություններ, Instagram-ի համար ամենզիլ լուսանկարները և մի քանի շիշ հայկական գինիներ ընկերներին և հարազատներին նվիրելու համար (կամ պարզապես հենց քեզ համար․մենք չենք դատի) և հիշողություններ, որ խոստանում են վառ մնալ մի ամբողջ կյանք։