Մեկնել այստեղից:
Հաճախ տրվող հարցեր

Հղի կանայք

Հղի կանայք կարող են ճանապարհորդել <<Fly Arna>>-ի չվերթներով մինչև հղիության 35-րդ շաբաթվա ավարտը` այն պայմանով, որ նրանք կներկայացնեն բժշկի եզրակացությունը, որում նշված կլինի հղիության ժամկետը և որ նրան թույլատրվում է թռչել: Եզրակացությունը պետք է ստորագրված լինի բժշկի կողմից և ուժի մեջ է 7 օր:

Մենք չենք տեղափոխում հղիներին, հղիության 36-րդ շաբաթից հետո: Երկվորյակների, եռյակի դեպքում ճանապարհորդությունը պետք է ավարտվի մինչև հղիության 32-րդ շաբաթվա վերջը, հետևաբար, հետադարձ չվերթը պետք է իարականացվի մինչև նշված ժամկետի ավարտը: