Մեկնել այստեղից:

Երեւան, Հայաստան: Մարտի 13, 2023թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖեւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է ուղիղ չվերթները դեպի Իրաքի մայրաքաղաք Բաղդադ 

 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Բաղդադի միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի

 

Չվացուցակ դեպի Բաղդադի միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 202թվականի ապրիլի 22-ից (բոլորը տեղական ժամանակով). 

 

Չվերթ 

Մեկնում 

Ժամ 

Ժամանում 

Ժամ 

Օդանավ. 

Հաճախականություն 

G6 201 

Երեւան 

14:10 

Բաղդադ 

15:20 

A320 

Չորեքշաբթի/Շաբաթ 

G6 202 

Բաղդադ 

16:10 

Երեւան 

19:10 

A320 

Չորեքշաբթի/Շաբաթ 

 

«Հայաստանի ազգային ավիափոխադրող հանդիսանալով եւ սպասարկելով ավանդական ուղղությունները՝ Fly Arna միաժամանակ ձգտում է Հայաստանի համար բացել նոր շուկաներ՝ նպաստելով ինչպես զբոսաշրջության, այնպես եւ առեւտրա-տնտեսական կապերի զարգացմանը:  

 

Հասանելի արժեքներով Երեւան-Բաղդադ-Երեւան կանոնավոր չվերթի գործարկումը մեծապես կնպաստի դեպի Հայաստան նոր զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Շաբաթական երկու անգամ իրականացվող չվերթները նաեւ Իրաքի հայ համայնքին թույլ կտան հայրենիքի հետ կապն էլ ավելի կայուն եւ ընդգրկուն դարձնել՝ նրանց առաջարկելով դեպի Հայաստան ավելի հարմարավետ եւ հասանելի ճամփորդելու հնարավորություն», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը: 

 

Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով: 

 

Fly Arna-ն առաջարկում է հուսալի եւ մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջեւ այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղեւորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթեւ նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության եւ աուդիոգրքերի լայն ընտրանի: 

News Date: 
Monday, March 13, 2023