Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հունիսի 22-ից կմեկնարկի ուղիղ չվերթները դեպի Քուվեյթի մայրաքաղաք Ալ Քուվեյթ:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Ալ Քուվեյթի միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի:
Չվացուցակ դեպի Բաղդադի միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հունիսի 22-ից (բոլորը տեղական ժամանակով).
Չվերթ | Մեկնում | Ժամ | Ժամանում | Ժամ | Օդանավ. | Հաճախականություն |
G6 323 | Երեւան | 13:30 | Էլ Քուվեյթ | 14:55 | A320 | Երկուշաբթի/Հինգշաբթի |
G6 324 | Ալ Քուվեյթ | 15:45 | Երեւան | 19:10 | A320 | Երկուշաբթի/Հինգշաբթի |
««Ուրախ ենք տեղեկացնել, որ ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնան մեկնարկում է իր նոր՝ Երեւան-Ալ Քուվեյթ ուղիղ չվերթները, որը ոչ միայն նոր շուկայի բացահայտման, այլեւ դեպի Հայաստան զբոսաշրջիկներ ներգրավելու նոր հնարավորություններ է տալու։ Վստահ ենք, որ Հայաստանը Ծոցի տարածաշրջանի հետ կապող այս նոր չվերթի միջոցով նպաստավոր պայմաններ կստեղծվեն տուրիստական նոր հոսքերի ձեւավորման, մարդկային, մշակութային եւ գործարար կապերի խթանման համար», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Fly Arna-ն առաջարկում է հուսալի եւ մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջեւ այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղեւորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթեւ նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության եւ աուդիոգրքերի լայն ընտրանի:
Երեւան, Հայաստան: Մարտի 13, 2023թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է ուղիղ չվերթները դեպի Իրաքի մայրաքաղաք Բաղդադ:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Բաղդադի միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի:
Չվացուցակ դեպի Բաղդադի միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի ապրիլի 22-ից (բոլորը տեղական ժամանակով).
Չվերթ | Մեկնում | Ժամ | Ժամանում | Ժամ | Օդանավ. | Հաճախականություն |
G6 201 | Երեւան | 14:10 | Բաղդադ | 15:20 | A320 | Չորեքշաբթի/Շաբաթ |
G6 202 | Բաղդադ | 16:10 | Երեւան | 19:10 | A320 | Չորեքշաբթի/Շաբաթ |
«Հայաստանի ազգային ավիափոխադրող հանդիսանալով եւ սպասարկելով ավանդական ուղղությունները՝ Fly Arna միաժամանակ ձգտում է Հայաստանի համար բացել նոր շուկաներ՝ նպաստելով ինչպես զբոսաշրջության, այնպես եւ առեւտրա-տնտեսական կապերի զարգացմանը:
Հասանելի արժեքներով Երեւան-Բաղդադ-Երեւան կանոնավոր չվերթի գործարկումը մեծապես կնպաստի դեպի Հայաստան նոր զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Շաբաթական երկու անգամ իրականացվող չվերթները նաեւ Իրաքի հայ համայնքին թույլ կտան հայրենիքի հետ կապն էլ ավելի կայուն եւ ընդգրկուն դարձնել՝ նրանց առաջարկելով դեպի Հայաստան ավելի հարմարավետ եւ հասանելի ճամփորդելու հնարավորություն», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Fly Arna-ն առաջարկում է հուսալի եւ մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջեւ այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղեւորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթեւ նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության եւ աուդիոգրքերի լայն ընտրանի:
Երեւան, Հայաստան: Հունվարի 16, 2023թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը փետրվարի 7-ից կմեկնարկի իր վեցերորդ կանոնավոր չվերթը՝ Երեւանից Նովոսիբիրսկ:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Նովոսիբիրսկի «Տոլմաչովո» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի:
Չվացուցակ դեպի Նովոսիբիրսկի օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի փետրվարի 7-ից (բոլորը տեղական ժամանակով).
Չվերթ | Մեկնում | Ժամ | Ժամանում | Ժամ | Օդանավ. | Հաճախականություն |
G6 435 | Երեւան
| 15:40 | Նովոսիբիրսկ | 23:15 | A320 | Երեքշաբթի |
G6 436 | Նովոսիբիրսկ
| 00:15 | Երևան | 02:15 | A320 | Չորեքշաբթի |
G6 435 | Երեւան
| 15:25 | Նովոսիբիրսկ | 23:00 | A320 | Ուրբաթ |
G6 436 | Նովոսիբիրսկ
| 00:15 | Երևան | 02:15 | A320 | Շաբաթ |
«Մոսկվայից, Սոչիից եւ Սանկտ Պետերբուրգից հետո Նովոսիբիրսկը Ռուսաստանի Դաշնության չորրորդ քաղաքն է, որտեղ Fly Arna-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի։ Այն ավանդաբար պահանջված ուղղություն է, եւ այս նոր ուղիղ թռիչքներով ազգային ավիափոխադրող Fly Arna-ն կստեղծի էլ ավելի շատ հնարավորություն այդ ճամփորդությունը կազմակերպել առավել հարմարավետ եւ մատչելի: Ինչպես արդեն նշել ենք, 2023-ին եւս հավատարիմ ենք մնալու մեր նպատակներին եւ շարունակելու ենք ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Fly Arna-ն առաջարկում է հուսալի եւ մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջեւ այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղեւորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթեւ նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության եւ աուդիոգրքերի լայն ընտրանի:
Երեւան, Հայաստան: Հունվարի 12, 2023թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է ուղիղ չվերթները դեպի Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երեք չվերթ կիրականացվի:
Չվացուցակ դեպի «Պուլկովո» օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հունվարի 29-ից (բոլորը տեղական ժամանակով).
Չվերթ | Մեկնում | Ժամ | Ժամանում | Ժամ | Օդանավ. | Հաճախականություն |
G6 426 | Երեւան
| 15:40 | Սանկտ Պետերբուրգ | 19:15 | A320 | Կիրակի |
G6 427 | Սանկտ Պետերբուրգ | 20:15 | Երեւան | 01:55 | A320 | Կիրակի |
G6 426 | Երեւան
| 12:20 | Սանկտ Պետերբուրգ | 15:55 | A320 | Երկուշաբթի/Հինգշաբթի |
G6 427 | Սանկտ Պետերբուրգ | 16:55 | Երեւան | 22:35 | A320 | Երկուշաբթի/Հինգշաբթի |
«Մոսկվայից եւ Սոչիից հետո դեպի Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաք» նոր ուղիղ չվերթի ավելացմամբ մեր ուղեւորներին հնարավորություն ենք ընձեռում ավելի հարմար եւ մատչելի ճամփորդել։ Սա նաեւ լավ հնարավորություն է ծանոթանալ Սանկտ Պետերբուրգի հարուստ պատմական եւ մշակութային ժառանգությանը, ինչպես նաեւ նպաստել գործարար կապերի զարգացմանը։ Մենք շարունակելու ենք ընդլայնվել եւ մեր ուղեւորներին ապահովել ավելի հաճախ եւ առավել հարմարավետ ճամփորդելու էլ ավելի շատ հնարավորություններով», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Fly Arna-ն առաջարկում է հուսալի եւ մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջեւ այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղեւորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթեւ նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության եւ աուդիոգրքերի լայն ընտրանի:
Երեւան, Հայաստան: Հունվարի 3, 2023թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հայտնում է դեպի Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան ուղիղ չվերթների մեկնարկի մասին:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական չորս չվերթ կիրականացվի:
Չվացուցակ դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հունվարի 27-ից (բոլորը տեղական ժամանակով).
Չվերթ | Մեկնում | Ժամ | Ժամանում | Ժամ | Օդանավ. | Հաճախականություն |
G6 414 | Երեւան
| 20:15 | Մոսկվա | 23:10 | A320 | Շաբաթ |
G6 415 | Մոսկվա | 00:05 | Երևան | 05:05 | A320 | Կիրակի |
G6 412 | Երեւան
| 04:10 | Մոսկվա | 07:05 | A320 | Երեքշաբթի/Ուրբաթ |
G6 413 | Մոսկվա | 08:05 | Երևան | 13:05 | A320 | Երեքշաբթի/Ուրբաթ |
G6 414 | Երեւան
| 17:00 | Մոսկվա | 19:55 | A320 | Չորեքշաբթի |
G6 415 | Մոսկվա | 20:45 | Երևան | 01:45 | A320 | Չորեքշաբթի |
«Մոսկվայի Դոմոդեդովոյից եւ Սոչիից հետո դեպի Շերեմետևո նոր ուղիղ չվերթի ավելացմամբ մեր ուղեւորներին հնարավորություն ենք ընձեռում ավելի հարմար եւ մատչելի ճամփորդել դեպի Մոսկվա։ Ինչպես բազմիցս նշել ենք, մեր նպատակն է ավելի հարմարավետ դարձնել մեր ուղեւորների ճամփորդությունը եւ հնարավորինս շատ քաղաքների եւ օդանավակայանների հետ կապել Երեւանը», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Fly Arna-ն առաջարկում է հուսալի եւ մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջեւ այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղեւորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթեւ նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության եւ աուդիոգրքերի լայն ընտրանի:
Երեւան, Հայաստան: Նոյեմբերի 25, 2022թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնա ավիաընկերությունը շարունակում է համալրել իր թիմը՝ բորտուղեկցորդի աշխատանք առաջարկելով երիտասարդներին:
Մասնակցության պայմանները եւ առցանց հայտը հասանելի են այս հղումով։ Ինքնակենսագրականներ կարելի է ուղարկել նաև HR@flyarna.com էլ. հասցեով։ Հայտերն ընդունվում են մինչեւ ս.թ. դեկտեմբերի 15-ը:
«Մեր ավիաընկերությունն առաջիկայում գործարկելու է նոր ուղղություններ, որոնք սպասարկելու համար ակտիվ երիտասարդներին հրավիրում ենք միանալ մեր թիմին: Առաջարկում ենք ձեռք բերել բորտուղեկցորդի մասնագիտություն մեզ հետ՝ այս ոլորտում փորձ չունեցող երիտասարդներին ապահովելով բոլոր անհրաժեշտ տեսական եւ գործնական դասընթացներով, որոնք անցկացվում են միջազգային լավագույն մասնագետների կողմից Հայաստանում և ԱՄԷ-ում՝ Էյր Արաբիա ավիաընկերության կենտրոնական գրասենյակում», - ասել է Ֆլայ Արնա-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներն արդեն հավաքագրել եւ վերապատրաստել է 40 բորտուղեկցորդների։ Որպես նոր հայկական ազգային ավիաուղիներ՝ Ֆլայ Արնան նպատակ ունի նպաստել Հայաստանում ավիացիոն ոլորտի զարգացմանը, ուստի շարունակաբար ներդրում է կատարում երիտասարդ սերնդի շրջանում ավիացիայի նկատմամբ հետաքրքրություն սերմանելու գործում եւ օգնում է ձեռք բերել նոր մասնագիտություն
Երեւան, Հայաստան: Հոկտեմբերի 31, 2022թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հոկտեմբերի 30-ին իրականացրել է Երեւան-Թբիլիսի առաջին չվերթը:
Թռիչքի մեկնարկն ազդարարող խորհրդանշական կարմիր ժապավենը Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կտրել են Fly Arna-ի գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսը եւ ուղեւորներից մեկը:
Թռիչքի տեւողությունը կազմում է 30 րոպե: Fly Arna-ն շաբաթական երեք չվերթ է իրականացնելու Հայաստանի եւ Վրաստանի մայրաքաղաքների միջեւ՝ ուղեւորներին հնարավորություն տալով վայելել հանգստյան օրերը Թբիլիսիում:
Մեկնարկային չվերթի ժամանելու կադրերը հասանելի են այս հղումով.
https://www.youtube.com/watch?v=yr4J8axM1Hg
Հաճախորդները կարող են ավիատոմսերը ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
FlyArna-ն հետեւողականորեն աշխատում է չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ եւ շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին։
- Հոկտեմբերի 30-ից ազգային ավիափոխադրողը կգործարկի հինգերորդ ուղղությունը
Երեւան, Հայաստան: Հոկտեմբերի 12, 2022թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները Երեւանից Թբիլիսիի:
Հոկտեմբերի 30-ից Fly Arna-ն Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից շաբաթական երեք թռիչք կիրականացնի Թբիլիսիի միջազգային օդանավակայան:
Չվացուցակ
Չվացուցակ դեպի Թբիլիսիի միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 2022 թվականի հոկտեմբերի 30-ից (բոլորը տեղական ժամանակով).
Չվերթ | Մեկնում | Ժամ | Ժամանում | Ժամ | Օդանավ | Հաճախականություն |
G6-603 | Երեւան | 16:55 | Թբիլիսի | 17:40 | Airbus A320 | Երեքշաբթի/Ուրբաթ/ Կիրակի |
G6-604 | Թբիլիսի | 18:20 | Երեւան | 19:10 | Airbus A320 | Երեքշաբթի/Ուրբաթ/ Կիրակի |
«Երեւան-Թբիլիսի-Երեւան երթուղին մեր ավիաընկերության թվով հինգերորդ ուղղությունն է՝ Հուրգադայից, Շարմ Էլ Շեյխից, Մոսկվայից եւ Սոչիից հետո:
Վրաստանը սիրված ուղղություն է հանգստի եւ գործնական նպատակների համար. Ֆլայ Արնան ուրախ է առաջարկել գրավիչ արժեքներով թռիչքներ, ինչը կնպաստի նշված ուղղություններով թռիչքների պահանջարկի ավելացմանը։
Սեպտեմբերի 23-ից Ֆլայ Արնան շաբաթական 14 թռիչք է իրականացնում Երեւան-Մոսկվա-Երեւան երթուղով եւ նոր ուղղությունը Հայաստանի եւ մեր հարեւան երկրների քաղաքացիներին հնարավորություն կտա ավելի հաճախ եւ ավելի հարմարավետ ճամփորդել Երեւան, Թբիլիսի եւ Մոսկվա քաղաքների ուղղությամբ։
Համոզված ենք, որ նոր ուղղությունը պահանջված կլինի եւ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, մեր երկրների գործարար եւ մշակութային կապերի ամրապնդմանը», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Հաճախորդները կարող են ավիատոմսերը ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Երեւան, Հայաստան: Հոկտեմբերի 7, 2022թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հրավիրում է երիտասարդներին միանալ իր աճող թիմին՝ ձեռք բերելով բորտուղեկցորդի մասնագիտություն:
Նախնական փուլը հաղթահարած հավակնորդները Հայաստանում տեսական դասընթացներին մասնակցելուց հետո կմեկնեն Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում գտնող AirArabia ավիաընկերության կենտրոնական գրասենյակ՝ գործնական պարապմունքների եւ ուսուցողական թռիչքներին մասնակցելու համար:
«Երկրորդ ինքնաթիռը ձեռք բերելուց եւ երկու նոր ուղղություն գործարկելուց հետո անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել մեր թիմը։ Փնտրում ենք աշխույժ երիտասարդների, որոնք ոչ միայն ձեռք կբերեն նոր մասնագիտություն, այլեւ ազգային ավիափոխադրողի թեւերի վրա կբացահայտեն աշխարհը», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Մասնակցության պայմանները եւ առցանց հայտը հասանելի են այս հղումով: Հայտերն ընդունվում են մինչեւ ս.թ. հոկտեմբերի 20-ը:
Երեւան, Հայաստան: Հոկտեմբերի 05, 2022թ. Հոկտեմբերի 5-ին, Ուսուցչի օրվա առիթով, Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը անակնկալ է մատուցել երկու վաստակաշատ ուսուցիչների՝ ապագա սերնդի կրթության գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Անահիտ Իշխանյանին և Երեւանի Շեւչենկոյի անվան թիվ 42 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Անահիտ Մկրտչյանին Fly Arna-ն այսօր նվիրել է Երեւան-Շարմ Էլ Շեյխ երկու անձի համար նախատեսված երկկողմանի ավիատոմսեր՝ իրենց արժանի հանգիստն առաջիկա ամիսների ընթացքում ազգային ավիափոխադրողի հետ կազմակերպելու համար։
«Մեր ապագան մեր երեխաներն են, իսկ ուսուցիչներին բաժին է հասել երեխաներին կրթելու և դաստիարակելու ամենաբարդ և պատասխանատու աշխատանքը։ Այսօր և ամեն օր մենք պարտավոր ենք գնահատել մեր ուսուցիչների ջանքերը, քանի որ իրենց նվիրյալ աշխատանքի արդյունքում է կերտվում ազգը և պետությունը։
Հայկական ազգային ավիաուղիներն այսօր որոշեց անակնկալ մատուցել կրթված և զարգացած սերունդ հղկելու գործում բազմամյա և նշանակալի ավանդ ունեցող երկու ուսուցիչների՝ ի նշան այս մասնագիտության հանդեպ ունեցած հարգանքի և այն կրողների հանդեպ տածած երախտագիտության», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Ուսուցչուհիներ Անահիտ Մկրտչյանն ու Անահիտ Իշխանյանն այսօր հյուրընկալվել են Fly Arna-ի գրասենյակ և ավիաընկերության ներկայացուցչի կողմից ստացել իրենց նվերները։
Երեւան, Հայաստան: Սեպտեմբերի 23, 2022թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը համալրել է ավիապարկը երկրորդ Airbus 320 ինքնաթիռով։
Այս ինքնաթիռը սպասարկելու է Fly Arna-ի ուղղությունների աճող ցանցը, ներառյալ
սեպտեմբերի 23-ից մեկնարկող Երեւան-Մոսկվա-Երեւան եւ Երեւան-Սոչի-Երեւան չվերթները։
«Որպես ազգային ավիաուղիներ՝ մեզ համար առաջնային է մեր ուղեւորների հարմարավետությունը և նրանց համար հնարավորինս հաճելի թռիչքի փորձառության ապահովումը։ Երկրորդ ինքնաթիռի համալրմամբ մեր ուղեւորներին հնարավորություն ենք տալիս այսօրվանից օգտվել ամենահարմար ժամերին ճամփորդելու առավելությունից՝ շաբաթական 14 անգամ դեպի Մոսկվա եւ 3 անգամ՝ դեպի Սոչի: Ճամփորդությունն էլ ավելի հաճելի դարձնելու համար թարմացրել ենք SkyTime սթիմինգային ծառայությամբ թռիչքի ժամանակ հասանելի ֆիլմերի, հաղորդաշարերի եւ այլ ժամանցային ծրագրերի ցանկը։ Խոսելով հարմարավետությունից՝ նշեմ, որ մեր թռիչքների ժամանակ ուղևորները նաև ունեն օդանավի Sky Café-ի ուտեստների տեսականուց իրենց սնունդը ընտրելու առավելություն», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Fly Arna-ն մեկնարկել է 2022թ. հունիսի սկզբին եւ ներկայում իրականացնում է չորս ուղիղ թռիչքներ՝ դեպի Հուրգադա, Շարմ էլ Շեյխ, Մոսկվա եւ Սոչի:
Fly Arna-ն առաջարկում է հուսալի և մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջև այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղևորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթև նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության և աուդիոգրքերի լայն ընտրանի:
Հաճախորդները կարող են ավիատոմսերը ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Երեւան, Հայաստան: Սեպտեմբերի 2, 2022թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը սեպտեմբերի 23-ից կմեկնարկի իր չորրորդ կանոնավոր չվերթը՝ Երեւանից Սոչի:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Սոչիի միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երեք չվերթ կիրականացվի:
Չվացուցակ դեպի Սոչիի օդանավակայան, ուժի մեջ է 2022 թվականի սեպտեմբերի 23-ից (բոլորը տեղական ժամանակով).
Չվերթ | Մեկնում | Ժամ | Ժամանում | Ժամ | Օդանավ | Հաճախականություն |
G6 401 | Երեւան | 02:35 | Սոչի | 2:50 | Airbus A320 | չորեքշաբթի/ ուրբաթ/կիրակի |
G6 402 | Սոչի | 04:00 | Երեւան | 6:15 | Airbus A320 | չորեքշաբթի/ ուրբաթ/կիրակի |
«Մոսկվայից հետո Սոչին Ռուսաստանի Դաշնության երկրորդ քաղաքն է, որտեղ Fly Arna-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի։ Չափազանց հպարտ ենք մեր չվերթային ցանցի հերթական ընդլայնմամբ, ինչը մեր ուղեւորներին հնարավորություն կտա ճամփորդել Սոչի գործնական եւ հանգստի նպատակներով», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Երեւանից Սոչի չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
FlyArna-ն հետեւողականորեն աշխատում է չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ եւ շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին։
Fly Arna-ն առաջարկում է հուսալի եւ մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջեւ այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղեւորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթեւ նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության եւ աուդիոգրքերի լայն ընտրանի:
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերության ներկայացուցիչներն այսօր՝ Գիտելիքի, գրի և դպրության օրը, այցելել են հայ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոց՝ հայ օդաչուների հաջորդ սերնդի կրթումը խրախուսելու համար:
Այցի նպատակն էր պատմել օդաչուների եւ ինքնաթիռի անձնակազմի անդամների աշխատանքի մասին, հետաքրքրություն առաջացնել ինքնաթիռների և ավիացիայի ոլորտի հանդեպ:
Fly Arna-ի ներկայացուցիչները, օդաչուն ու անձնակազմի անդամները նվերներ մատուցեցին դպրոցի առաջին եւ երկրորդ դասարանների սաներին, որոնք մասնակցեցին ավիաընկերության կողմից կազմակերպված մրցույթին եւ սովորեցին թղթից ինքնաթիռներ պատրաստել:
Ամենաարագ թղթե ինքնաթիռներ պատրաստած աշակերտները ստացան հատուկ նվեր՝Fly Arna-ի փոքրիկ ինքնաթիռներ։
Երեւան, Հայաստան: Օգոստոսի 19, 2022թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հայտարարել է երրորդ ուղղության՝ Երեւան-Մոսկվա չվերթի գործարկման մասին:
Ուղիղ թռիչքները Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան կմեկնարկեն 2022թ. սեպտեմբերի 23-ին եւ կիրականացվեն շաբաթական 14 անգամ:
Չվացուցակ
Չվացուցակ դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 2022 թվականի սեպտեմբերի 23-ից (բոլորը տեղական ժամանակով).
Չվերթ | Մեկնում | Ժամ | Ժամանում | Ժամ | Օդանավ | Հաճախականություն |
G6 403 | Երեւան | 08:00 | Մոսկվա | 10:50 | Airbus A320 | Երեքշաբթի/Չորեքշաբթի/ Հինգշաբթի/Ուրբաթ/Կիրակի |
G6 404 | Մոսկվա | 11:40 | Երեւան | 16:25 | Airbus A320 | Երեքշաբթի/Չորեքշաբթի/ Հինգշաբթի/Ուրբաթ/Կիրակի |
G6 403 | Երեւան | 07:00 | Մոսկվա | 09:50 | Airbus A320 | Երկուշաբթի/Շաբաթ |
G6 404 | Մոսկվա | 10:40 | Երեւան | 15:25 | Airbus A320 | Երկուշաբթի/Շաբաթ |
G6 407 | Երեւան | 17:30 | Մոսկվա | 20:20 | Airbus A320 | Ամեն օր |
G6 408 | Մոսկվա | 21:10 | Երեւան | 01:55 | Airbus A320 | Ամեն օր |
«Fly Arna-ի գործունեության մեկնարկից հետո ուրախ ենք հայտնել դեպի Մոսկվա մեր թռիչքների մասին, որոնք կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան: Երեւանն ու Մոսկվան կապող օրական երկու չվերթները երկու մայրաքաղաքների մեր հաճախորդներին նոր հնարավորություն կտան ավելի հաճախ ճամփորդել՝ օգտվելով Fly Arna-ի հարմարավետ, hուսալի և հասանելի արժեքներով ծառայություններից և կնպաստեն ինչպես զբոսաշրջության զարգացմանը, այնպես էլ գործարար և մշակութային կապերի ամրապնդմանը:
Մեր ուղղությունների ցանցի ընդլայնման աշխատանքները շարունակվում են։ Շատ շուտով կհայտնենք այլ նոր ուղղությունների մասին ևս։», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Հաճախորդները կարող են Երեւանից Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ ավիատոմսերը ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Fly Arna-ն առաջարկում է հուսալի և մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջև այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղևորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթև նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության և աուդիոգրքերի անվճար լայն ընտրանի:
Երեւան, Հայաստան: Հուլիսի 5, 2022թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը գործարկեց երկրորդ ուղղությունը՝ Երեւան-Շարմ Էլ Շեյխ:
Մեկնարկային G6 503 չվերթը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնեց հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ին, եւ վայրէջք կատարեց Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանում տեղական ժամանակով 12:25-ին: Յուրաքանչյուր շաբաթ Fly Arna-ն Երեւանից Շարմ Էլ Շեյխ եւ հակառակ ուղղությամբ երեք չվերթ կիրականացնի:
Fly Arna-ի երկրորդ ուղղության մեկնարկի կապակցությամբ տեղի ունեցած տոնական արարողությանը մասնակցեցին Fly Arna-ի թիմի անդամները, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները:
Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանն իր խոսքում նշեց. «Իսկապես ոգևորված ենք գործարկելու Fly Arna-ի երկրորդ չվերթը, որը մեր ուղեւորներին հնարավորություն է ընձեռելու այսուհետ ազգային ավիափոխադրողի միջոցով բացահայտել Եգիպտոսի մեկ այլ հիանալի քաղաք՝ Շարմ Էլ Շեյխը: Մոտիվացված լինելով Հայաստանի նոր ազգային ավիափոխադրողի ուղևորների ոգեւորությամբ եւ ուրախությամբ, պատրաստվում ենք շատ մոտ ապագայում հայտարարել բազմաթիվ նոր ուղղությունների մասին ևս»:
Չվացուցակ
Չվացուցակ դեպի Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 2022 թվականի հուլիսի 4-ից (բոլորը տեղական ժամանակով).
Չվերթ | Մեկնում | Ժամ | Ժամանում | Ժամ | Օդանավ | Հաճախականություն |
G6 503 | Երեւան | 11:00 | Շարմ Էլ Շեյխ | 12:25 | Airbus A320 | երկուշաբթի, չորեքշաբթի, շաբաթ |
G6 504 | Շարմ Էլ Շեյխ | 13:05 | Երեւան | 18:05 | Airbus A320 | երկուշաբթի, չորեքշաբթի, շաբաթ |
Շարմ Էլ Շեյխը Եգիպտոսի ամենաճանաչված զբոսաշրջային ուղղություններից մեկն է: Քաղաքը հայտնի է լեռների հոյակապ տեսարաններով, ջինջ ջրով եւ զմայլող ծովային կյանքով: Շարմ Էլ Շեյխի ստորջրյա տեսարանները ամեն տարի գրավում են հազարավոր այցելուների: Բացի դրանից, քաղաքում կան բազմաթիվ համաշխարհային մակարդակի հյուրանոցներ եւ ռեստորաններ, ինչպես նաեւ ոսկերչական, կաշվե իրերի եւ ձեռագործ հուշանվերների գեղեցիկ շուկաներ:
Հաճախորդները կարող են ամրագրել Երեւանից Շարմ Էլ Շեյխ ուղիղ չվերթները Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
FlyArna-ն հետեւողականորեն աշխատում է չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ եւ շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին։
Երեւան, Հայաստան: Հուլիսի 4, 2022թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունն իրականացրեց իր առաջին առեւտրային չվերթը Երևանից Հուրգադա:
Մեկնարկային G6 501 չվերթը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնեց 07:00-ին և վայրէջք կատարեց Հուրգադայի միջազգային օդանավակայանում տեղական ժամանակով 08:40-ին: Fly Arna-ի թիմի անդամները, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ներկայացուցիչների հետ միասին, մեկնման սրահում ողջունեցին ուղևորներին, իսկ Հուրգադայի միջազգային օդանավակայանում օդանավը դիմավորեցին ջրային կամարով և օդանավակայնում կազմակերպված հատուկ արարողությամբ
Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանն ասաց. «Ջերմորեն ողջունում ենք մեր մեկնարկային չվերթի բոլոր ուղևորներին, ովքեր այսօր մեկնում են սիրված զբոսաշրջային ուղղություն՝ Հուրգադա։ Շատ ոգեւորված ենք մեկնարկել չվերթներն այս բացառիկ հանգստավայրի ուղղությամբ, որտեղ կարելի է բացահայտել քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը, վայելել անհավանական լողափերն ու ջրային մարզաձեւերը։ FlyArna-ի թիմը հետեւողականորեն աշխատում է չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ եւ շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին»:
Չվացուցակ
Չվացուցակ դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 2022 թվականի հուլիսի 3-ից (բոլորը տեղական ժամանակով).
Չվերթ | Մեկնում | Ժամ | Ժամանում | Ժամ | Օդանավ | Հաճախականություն |
G6 501 | Երևան | 07:00 | Հուրգադա | 08:40 | Airbus A320 | չորեքշաբթի, կիրակի |
G6 502 | Հուրգադա | 11:40 | Երևան | 16:55 | Airbus A320 | չորեքշաբթի, կիրակի |
Կարմիր ծովի ափին տեղակայված Հուրգադան Եգիպտոսի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից մեկն է, որտեղ կան գեղեցիկ կորալային խութեր (coral reefs) և տասնյակ գրավիչ տեսարժան վայրեր: Ճանապարհորդները կարող են վայելել հանգիստն ափի երկայնքով ձգվող Հուրգադայի շքեղ հանգստավայրերում, որոնք առաջարկում են ջրային մարզաձևերի լայն տեսականի, մասնավորապես, սկուբա դայվինգ եւ սնորքելինգ:
Հավելյալ արժեք
Օդանավում Fly Arna-ն առաջարկում է արժեքի վրա հիմնված հուսալի և մատչելի ապրանքներ ու ծառայություններ՝ սկսած Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջև ընդարձակ հեռավորության առկայությունը, , որի շնորհիվ ապահովում է ուղևորների հանգիստն ու հարմարավետությունըթռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում ուղևորները կարող են գտնել մատչելի արժեքներով տարբեր համեղ ուտելիքներ՝ թեթև նախուտեստներից մինչևսենդվիչներ և քաղցրավենիքը՝: Ի լրումն այս ամենի, մեր օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է անվճար ժամանցային ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության և աուդիոգրքերի լայն ընտրանի թռիչքի ժամանակ:
Հաճախորդները կարող են ամրագրել Երեւանից Հուրգադա ուղիղ չվերթները Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
FlyArna-ն հետեւողականորեն աշխատում է չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ եւ շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին։
Երևան, Հայաստան, հունիսի 23, 2022թ. Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախկին VIP մասնաշենքի առաջին հարկում տեղի է ունեցել Հայաստանի ազգային ավիափոխադրող և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Fly Arna ընկերության գլխավոր գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։
Նոր գրասենյակը կահավորված է բաց տարածության աշխատավայրի (open environment) ձևաչափով ՝ աշխատանքի և հանգստի համար նախատեսված առանձին տարածքներով, հանդիպումների և կոնֆերանսների մի քանի սրահներով: Նույն օրը ընկերությունը ստացել է իր առաջին օդանավը և պաշտոնապես հայտարարել իր թռիչքների մեկնարկի մասին․ համաձայն կոմերցիոն չվացուցակի՝ թռիչքները կմեկնարկեն 2022 թվականի հուլիսի 3-ից։
FlyArna-ի չվերթների տոմսերն արդեն վաճառքում են, և հաճախորդները կարող են ամրագրել դրանք՝ այցելելով Fly Arna-ի պաշտոնական կայք (ww.flyarn.com), կապ հաստատելով զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների հետ:
Մեկնարկային չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադա և Շարմ էլ Շեյխ՝ սկսած 2022 թվականի հուլիսի 3-ից: Ավիաընկերությունն աշխատանքներ է իրականացնում չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ և շուտով կհայտնի նոր ուղղությունների մասին։
- Նոր ավիաընկերության գործունեության մեկնարկին նվիրված արարողությանը ներկա էին Հայաստանի վարչապետը եւ բարձրաստիճան պատվիրակություններ՝ Հայաստանից և ԱՄԷ-ից:
- Առաջին օդանավը վայրէջք է կատարել Զվարթնոց միջազգային օդանավակայանում, իսկ առաջին կանոնավոր չվերթները կմեկնարկեն հուլիսի 3-ից։
Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողը, որը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունն է, այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախագահական տերմինալում ազդարարեց իր գործունեության մեկնարկը։
Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի կառավարության, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ), «Էյր Արաբիա» խմբի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի բարձրաստիճան ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ այլ պատվիրակներ։ Արարողությունը մեկնարկեց Շարժայի միջազգային օդանավակայանից Fly Arna-ի առաջին Airbus A320 օդանավի Հայաստան ժամանմամբ՝ իր հետ բերելով «Էյր Արաբիա» խմբի պատվիրակությանը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում միջոցառման հյուրերն օդանավը դիմավորեցին ջրային կամարով։
Պաշտոնական մեկնարկին նվիրված արարողության ընթացքում Fly Arna-ն հայտարարեց իր առաջին առեւտրային չվերթի իրականացման օրը: Մեկնարկային G6501 չվերթը կիրականացվի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան 2022 թվականի հուլիսի 3-ին: Fly Arna-ի մեկնարկային ուղղությունները կներառեն նաեւ ուղիղ չվերթներ, որոնք կկապեն Հայաստանը Շարմ Էլ Շեյխի (Եգիպտոս) եւ Բեյրութի (Լիբանան) հետ (ենթակա է հաստատման): Տոմսերն արդեն վաճառքում են, եւ հաճախորդները կարող են ամրագրել իրենց տոմսերը՝ այցելելով Fly Arna-ի կայքը, կապ հաստատելով զանգերի կենտրոնի աշխատակիցների հետ կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Իր ելույթում ՀՀ Վարչապետն ասաց․ «Մեր քաղաքական հանձնառությունն է եղել, որ ավիացիայի ոլորտում պետք է տեղի ունենան էական փոփոխություններ եւ որ ավելի շատ օդանավերի վրա հայտնվեն Հայաստանի դրոշի երանգները։ Եվ այսօր ես ուրախ եմ, որ ունենք այս առիթը եւ շնորհավորում եմ այս առիթով բոլորիս, որովհետեւ Հայաստանի կառավարության, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի, Էյր Արաբիայի մեր գործընկերների մասնակցությամբ հիմնադրում ենք այսպիսի ավիաընկերություն։ Ես հույս ունեմ, որ Ֆլայ Արնան ավելի շատ մարդ կբերի Հայաստան, ավելի շատ մարդ կտանի Հայաստանից, եւ Հայաստանը կդառնա մի խաչմերուկ, որտեղից մարդիկ մեկնում են ճամփորդության եւ ուր վերադառնում են, որտեղ գալիս են տուրիզմի նպատակով եվ իրենց հետ տանում են Հայաստանի մի մասնիկ, Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունք»։
ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն ասաց․
«Ամիսներ տեւած բարդ եւ հետեւողական աշխատանքից հետո այսօր հպարտ ենք գործարկել Fly Arna-ն: Մեր առաջին օդանավի ժամանումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայան եւս մեկ մեծ ձեռքբերում է եւ կարեւոր քայլ ավիաընկերության գործունեության մեկնարկի ճանապարհին: Մեր բաժնետերերի ռազմավարական համագործակցության շնորհիվ սպասարկելու ենք Հայաստանում զարգացող ավիացիայի եւ զբոսաշրջության ոլորտները՝ բացառիկ փորձառություն ապահովելով ճանապարհորդների համար»։
«Էյր Արաբիա» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին ավելացրեց.
«Այսօր առաջին քայլն ենք կատարում, որը նշանավորելու է Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման նոր դարաշրջանի սկիզբը։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին եւ բոլոր այն թիմերին, որոնց քրտնաջան աշխատանքի ու նվիրումի շնորհիվ այսօր արդեն ունենք նման ձեռքբերում։ Fly Arna-ն իր հաճախորդներին կառաջարկի բարձրակարգ ծառայություններ՝ միաժամանակ զգալի ներդրում ունենալով Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ խթանելով զբոսաշրջության, հյուրընկալության եւ գործարարության ոլորտները: Մոտ ապագայում «Fly Arna»-ի չվացուցակը կհամալրվի նոր ուղղություններով»։
Չվացուցակ.
Դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան
Ուժի մեջ է 2022 թվականի հուլիսի 3-ից (ժամանակացույցը՝ տեղական ժամանակով).
Չվերթ | Մեկնում | Ժամ | Ժամանում | Ժամանակ | Օդանավ | Հաճախականություն |
G6 501 | Երեւան | 09:20 | Հուրգադա | 11:00 | Airbus A320 | չորեքշաբթի, կիրակի |
G6 502 | Հուրգադա | 11:40 | Երեւան | 16:55 | Airbus A320 | չորեքշաբթի, կիրակի |
Դեպի Շարմ Էլ Շեյխ միջազգային օդանավակայան
Ուժի մեջ է 2022 թվականի հուլիսի 4-ից (ժամանակացույցը՝ տեղական ժամանակով).
Չվերթ | Մեկնում | Ժամ | Ժամանում | Ժամ | Օդանավ | Հաճախականություն |
G6 503 | Երեւան | 11:00 | Շարմ Էլ Շեյխ | 12:25 | Airbus A320 | երկուշաբթի, շաբաթ |
G6 504 | Շարմ Էլ Շեյխ | 13:05 | Երեւան | 18:05 | Airbus A320 | երկուշաբթի, շաբաթ |
G6 503 | Երեւան | 17:55 | Շարմ Էլ Շեյխ | 19:20 | Airbus A320 | չորեքշաբթի |
G6 504 | Շարմ Էլ Շեյխ | 20:00 | Երեւան | 01:00 | Airbus A320 | չորեքշաբթի |
Դեպի Բեյրութի միջազգային օդանավակայան
Ուժի մեջ է 2022 թվականի հուլիսի 5-ից (ենթակա է հաստատման) (ժամանակացույցը՝ տեղական ժամանակով).
Չվերթ | Մեկնում | Ժամ | Ժամանում | Ժամ | Օդանավ | Հաճախականություն |
G6 101 | Երեւան | 09:00 | Բեյրութ | 10:20 | Airbus A320 | երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ |
G6 102 | Բեյրութ | 11:00 | Երեւան | 13:55 | Airbus A320 | երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ |
|
|
|
|
|
|
|
Ավիաընկերության օդանավերը
Fly Arna-ն շահագործում է Airbus A320-200՝ աշխարհում ամենաժամանակակից եւ ամենավաճառվող մեկ միջանցքով օդանավը: Այն ունի 174 նստատեղ եւ նստատեղերի բաշխման շնորհիվ ապահովում է լրացուցիչ հարմարավետություն էկոնոմ դասի սրահում: Օդանավը համալրված է թռիչքի ընթացքում անվճար «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որը թույլ է տալիս ուղեւորներին զվարճանքի լայն ընտրանին դիտել իրենց սարքերով:
Բիզնես մոդելը
Fly Arna-ն հիմնադրվել է ԱՆԻՖ-ի եւ «Էյր Արաբիա» խմբի միջեւ կնքված համաձայնագրով եւ գործում է որպես անկախ համատեղ ձեռնարկություն, որը կգործի որպես Հայաստանի ազգային ավիաընկերություն՝ տեղակայված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի բյուջետային բիզնես մոդելին, ինչը նշանակում է, որ ավիաընկերությունը կիրականացնի կարճ եւ միջին հեռավորությունների թռիչքներ եւ կկենտրոնանա կառավարման արդյունավետության վրա՝ միաժամանակ ուղեւորներին տրամադրելով հուսալի եւ արժեքավոր փորձառություն իր ինքնաթիռներում:
Հետեւեք Fly Arna-ին սոցիալական մեդիայում.
- Facebook / Instagram / YouTube / LinkedIn: @FlyArna | Twitter: @Fly_Arna
ԱՎԱՐՏ
Fly Arna-ի մասին
Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողն է եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն եւ արժեքավոր օդային փոխադրումներ: Հավելյալ տեղեկատվության համար այցելեք www.flyarna.com:
Հավելյալ տեղեկատվության համար
Fly Arna ավիաընկերության Մամուլի գրասենյակ
Հայաստանի Հանրապետություն, Երևան, 20 Հունվար, 2022թ․։ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է բաց դռների օր հունվարի 29-ին, ժամը 12:00-ից մինչև երեկոյան 18:00-ն Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում բորդուղեկցորդների աշխատանքի ընդունման մրցույթ ։
Բաց դռների օրը նպատակ ունի ավիաընկերության թիմին միանալու ցանկություն ունեցող և բորդուղեկցորդի հաստիքով հետաքրքրված թեկնածուներին հանդիպել համապատասխան մասնագետներին եւ տեղում ծանոթանալ մանրամասներին։ Հետաքրքրված թեկնածուները կարող են նաև ուղարկել իրենց դիմում-հայտը Ֆլայ Արնայի կայքի կարիերայի բաժին:
Ֆլայ Արնա ավիաընկերությունը ստեղծվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ։ Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Նորաստեղծ ավիաուղիները գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն:
Հայաստանի Հանրապետություն, Երևան, 21 հունվար, 2022թ․։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է տնօրենների խորհրդի անդամների և նախագահի նշանակման մասին։
Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է հետևյալ հինգ անդամներից, որոնցից յուրաքանչյուրը նշանակվում է երեք տարի ժամկետով․ Դավիթ Փափազյան՝ ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն, էդուարդ Մկրտչյան՝ ԱՆԻՖ-ի գործառնական տնօրեն, Ադել Ալի՝ Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, Հուսամ Ռայդան` Էյր Արաբիա ընկերության տնօրեն, Նիկո Բուշհոլց` փորձագետ, անկախ անդամ։
Ֆլայ Արնայի խորհրդի նախագահ է նշանակվել ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, ով ընկերության խորհուրդը կղեկավարի առաջիկա երեք տարիների ընթացքում: Նշենք, որ ընկերության խորհրդի նախագահը մշտապես կառաջադրվի ԱՆԻՖ-ի կողմից:
Խորհրդի անդամները մեծ փորձ և առաջնորդական հմտություններ ունեն, նրանք ճանաչված են իրենց մասնագիտական ոլորտներում ունեցած ներդրումների համար:
Նրանց միասնական հարուստ փորձը ֆինանսների, ավիացիայի և զբոսաշրջության ոլորտներում ուղեցույց է հանդիսանալու հուսալի գործունեություն իրականացնելու, արագ աճի հասնելու, հաճախորդների և բաժնետերերի համար երկարաժամկետ արժեք ստեղծելու՝ ընկերության ռազմավարական նպատակներն իրականացնելու համար:
Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն:
Հայաստանի Հանրապետություն, Երևան, 27 հունվար, 2022թ․։ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է Էնթոնի Փրայսի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին։
Էնթոնի Փրայսը ավիացիոն և զբոսաշրջության ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձ և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել British Airways-ում, Air New Zealand-ում, FlyBMI-ում։ Վերջին տարիներին նա աշխատել է որպես թռիչքների մատակարարման ռազմավարության ղեկավար Agoda ընկերությունում, որը Booking.com ապրանքանիշի մաս է։ Է. Փրայսի հարուստ փորձը ներառում է նաև Էյր Արաբիա ընկերությունում Եվրոպայի տարածաշրջանային գլխավոր տնօրենի պաշտոնը: Ֆլայ Արնայի նորանշանակ գործադիր տնօրենն ունի բիզնես ծրագրերի խթանման հարուստ փորձ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Թաիլանդում, Հյուսիսային Աֆրիկայում և Եվրոպայում:
Հիմնվելով նախորդ պաշտոններից ձեռք բերված գիտելիքների և փորձի վրա՝ Էնթոնի Փրայսը սերտորեն կաշխատի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելով ընկերության զարգացումը և ստեղծելով կայուն արժեք հաճախորդների ու բաժնետերերի համար:
Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն:
Երևան, Հայաստան; Ապրիլ 15, 2022. «Ֆլայ Արնա» ՝ Հայաստանի ազգային ավիաընկերությունը և Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդի (ANIF) և Էյր Արաբիա Գրուփ-ի համատեղ ձեռնարկությունը, այսօր հայտարարեց իր առաջին խմբաքանակի ավարտման մասին՝ որպես օդանավի անձնակազմ ՝ իրենց լիովին նոր համազգեստով, որը հաջողությամբ ավարտեց իր տեխնիկական և հաճախորդների սպասարկման ուսուցումը:
Ավարտելուն հաջորդում է համալրման լայն արշավը, որը տեղի ունեցավ անցյալ հունվարին Հայաստանում՝ աջակցելու ավիաընկերության գործունեության մեկնարկին: Ավարտած կուրսանտը բաղկացած էր օդանավի անձնակազմի 20 անդամներից, որոնք ավարտեցին իրենց նախնական և գործնական լայնածավալ դասընթացը և վերապատրաստումը:
Քանի որ 01 խմբաքանակը պատրաստ է բեռնվել գործի, ինքնաթիռի անձնակազմի ևս երկու խմբաքանակ ներկայումս վերապատրաստման փուլում են: Հաջորդիվ՝ պատրաստ է «Ֆլայ Արնա»-ի առաջին ինքնաթիռը, որի ներկման աշխատանքներն ավարտին հասցվեցին այս շաբաթվա սկզբին:
Ֆլայ Արնա-ն ներկայումս դիմում է Օդանավի շահագործման վկայական ստանալու համար, և մեկնարկի ամսաթվի և ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասները կներկայացվեն ժամանակին:
Երևան, Հայաստան; 11 մայիսի, 2022։ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկությունը, մասնակցել է մայիսի 9-12-ը Դուբայում անցկացվող Արաբական ճանապարհորդական շուկա 2022 (The Arabian Travel Market 2022) ցուցահանդեսին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի տաղավարում։
«Ֆլայ Արնա»- ի մասնակցությունը The Arabian Travel Market 2022 միջոցառմանը նման ցուցահանդեսին ավիաընկերության առաջին մասնակցությունն է՝ ապրանքանիշի ներկայացումից ի վեր: «Ֆլայ Արնա»-ն օգտագործել է այս հնարավորությունը շփվելու հաճախորդների հետ և ցուցադրելու հարմարավետության, հուսալիության և գին-որակ համադրության վրա հիմնված բիզնես մոդելը, որին կհետևի նոր ավիաընկերությունը:
Arabian Travel Market-ը Մերձավոր Արևելքի զբոսաշրջության ոլորտի առաջատար առևտրային ցուցահանդեսն է, որին մասնակցում են ոլորտի մասնագետներ, պետական պաշտոնյաներ և միջազգային հեղինակություններ՝ շփումների, բանակցությունների և ճամփորդության ոլորտում վերջին միտումները քննարկելու նպատակով: 28-րդ ցուցահանդեսի ընթացքում ցուցադրողները գնորդներին և առևտրային այցելուներին ցուցադրել են հազարավոր ապրանքներ և ճանապարհորդական նպատակակետի առաջարկներ ամբողջ աշխարհից:
Երևան, Հայաստան, Մայիսի 16, 2022։ Ֆլայ Արնան ավարտեց իր առաջին ինքնաթիռի ներկումը և այդ առիթով թողարկվել է տեսանյութ՝ ներկայացնելով, ինքնաթիռի ներկման ամբողջական գործընթացը:
Հայաստանի ազգային ավիաընկերությունը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերությունների խմբի համատեղ ձեռնարկությունը ավարտել է առաջին ինքնաթիռի ներկման աշխատանքը Չեխիայի Օստրավայում գտնվող հատուկ ներկման անգարում։ Ֆլայ Արնայի ներքին եւ արտաքին հարդարանքը արտացոլում է երիտասարդ, ժամանակակից և արժեքների վրա հիմնված ազգային ավիաընկերության ինքնությունը:
Երևան, Հայաստան, Մայիսի 16, 2022։ Ֆլայ Արնան ավարտեց իր առաջին ինքնաթիռի ներկումը և այդ առիթով թողարկվել է տեսանյութ՝ ներկայացնելով, ինքնաթիռի ներկման ամբողջական գործընթացը:
Հայաստանի ազգային ավիաընկերությունը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերությունների խմբի համատեղ ձեռնարկությունը ավարտել է առաջին ինքնաթիռի ներկման աշխատանքը Չեխիայի Օստրավայում գտնվող հատուկ ներկման անգարում։ Ֆլայ Արնայի ներքին եւ արտաքին հարդարանքը արտացոլում է երիտասարդ, ժամանակակից և արժեքների վրա հիմնված ազգային ավիաընկերության ինքնությունը:
Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով (հղում)
Հետևեք «Ֆլայ Արնա»-ին սոցիալական ցանցերում.
Երեւան, Հայաստան, մայիսի 23, 2022 թ.: «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիները», Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկությունը, շարունակում է աշխատակազմի համալրման գործընթացը։ Ընկերությունը հավաքագրում է ինքնաթիռի լրացուցիչ անձնակազմ, թռիչքային գործառնությունների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ։
Այս մասնագետների հավաքագրման գործընթացը նպատակ ունի համալրելու Երեւանում ընկերության անձնակազմը, որը կարտացոլի ընկերության երիտասարդ, ժամանակակից, արժեքների վրա հիմնված ոգին։ Հետաքրքրված թեկնածուները կարող են մանրամասներին ծանոթանալ Ֆլայ Արնայի աշխատանքի որոնման էջում եւ ստեղծել օգտահաշիվ՝ դիմումներն առցանց մուտքագրելու համար։ Բոլոր դիմումները կհետազոտվեն ընկերության Մարդկային ռեսուրսների մասնագետների կողմից։
Երևան, Հայաստան, մայիսի 26, 2022: «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը` Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության համատեղ ձեռնարկություն, այսօր հայտարարեց A320 օդանավի որակավորված տասնութ նոր օդաչուների ուսուցման ավարտի մասին․ խումբը բաղկացած է ինը առաջին օգնականներից և ինը կապիտաններից, ովքեր հաջողությամբ ավարտել են ինտենսիվ վերապատրաստման ծրագիրը, որը բաղկացած էր երեք մասից՝ վերգետնյա վերապատրաստումից, սիմուլյատորներով և ստուգուման ու գծային վերապատրաստումից։ Դասընթացները անցկացվել են Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Շարժայում, պրոֆեսիոնալ մարզիչների կողմից:
Համաձայն ամենաբարձր միջազգային չափանիշներին, որոնց հետևում է Ֆլայ Արնան, վերապատրաստման ավարտին հաջորդել է անձնակազմի ընտրության գործընթացը, որը ներառում էր գործնական գիտելիքների գնահատման և համապարփակ տեխնիկական հմտությունների ստուգման հարցազրույց:
Որպես ավիաընկերության գործունեության սկզբի նախապատրաստում՝ Ֆլայ Արնան շարունակում է թիմում լավագույն մասնագետներին ներառման գործընթացը:
Հայաստանի Հանրապետություն, Երևան Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերության համատեղ «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է Էնթոնի Փրայսի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին։
Էնթոնի Փրայսը ավիացիոն և զբոսաշրջության ոլորտում ունի ավելի քան 20 տարվա փորձ և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել British Airways-ում, Air New Zealand-ում, FlyBMI-ում։ Վերջին տարիներին նա աշխատել է որպես թռիչքների մատակարարման ռազմավարության ղեկավար Agoda ընկերությունում, որը Booking.com ապրանքանիշի մաս է։ Է. Փրայսի հարուստ փորձը ներառում է նաև Էյր Արաբիա ընկերությունում Եվրոպայի տարածաշրջանային գլխավոր տնօրենի պաշտոնը: Ֆլայ Արնայի նորանշանակ գործադիր տնօրենն ունի բիզնես ծրագրերի խթանման հարուստ փորձ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Թաիլանդում, Հյուսիսային Աֆրիկայում և Եվրոպայում:
Հիմնվելով նախորդ պաշտոններից ձեռք բերված գիտելիքների և փորձի վրա՝ Էնթոնի Փրայսը սերտորեն կաշխատի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ապահովելով ընկերության զարգացումը և ստեղծելով կայուն արժեք հաճախորդների ու բաժնետերերի համար:
Ֆլայ Արնայի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Ավիաընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելին համահունչ, որն առաջարկում է ցածր գնի դիմաց հարմարավետություն և հուսալիություն: