Մեկնել այստեղից:
Ուղեբեռ

Ձեռքի ուղեբեռ

<<Fly Arna>>-ն Ձեզ է առաջարկում 10 կգ անվճար ձեռքի Ուղեբեռ չափ: Մեկ ուղևորի համար ձեռքի ուղեբեռի չափը չպետք է գերազանցի նշված քաշը, իսկ չափսերը չպետք է գերազանցեն 55 սմ x 40 սմ x 20 սմ (22 դյույմ x 16 դյույմ x 8 դյույմ), ներառյալ բռնակը, գրպանները և անիվները: Մինչև երկու տարեկան մանուկներին հասնում է մեկ ստանդարտ չափսի պայուսակ(թռիչքի ընթացքում երեխային անհրաժեշտ իրերի համար):

Խնդրում ենք ուշադիր լինել ձեռքի ուղեբեռում տեղափոխվող հեղուկների, գելերի կամ մածուկների քանակի սահմանափակումներին:

  • Հեղուկները, գելերը կամ մածուկները պետք է տեղափոխվեն առանձին տարաներում` յուրաքանչյուրը առավելագույնը 100 մլ տարողությամբ :
  • Բոլոր 100 մլ. տարողությամբ տարաները հանգիստ տեղավորվում են թափանցիկ, վերափակվող 1 լիտրանոց պլաստիկ տոպրակի մեջ՝ 20 սմ x 20 սմ չափերով:
  • Տոպրակը պետք է պինդ փակված լինի:
  • Տարաները պետք է ազատ տեղավորվեն տոպրակի մեջ։
  • Եթե Դուք ճանապարհորդում եք Մերձավոր Արևելքով, ապա դրանք պետք է փաթեթավորվեն «Secure Tamper-Evident Bag»-ում (STEB):

Այս սահմանափակումները կիրառվում են Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մեկնման օդանավակայաններում։ Դուք պետք է վերը նշված պահանջներին չհամապատասխանող հեղուկները հեռացնեք` օդանավակայանի անվտանգության ստուգման կետերում:

Առարկաներ և նյութեր, որոնք արգելված են տեղափոխել ուղեբեռում

  • Դյուրավառ, ոչ դյուրավառ և թունավոր գազեր, ինչպիսիք են բութանը, թթվածինը, պրոպանը և ակվալանգի բալոնները:
  • Դյուրավառ հեղուկներ և նյութեր, ինչպիսիք են վառիչի կամ վառարանի վառելիքը, ներկը և լուցկիները
  • Թունավոր նյութեր, ինչպիսիք են միջատասպանները, մոլախոտի թույնը, մկնդեղը և ցիանիդը:
  • Ռադիոակտիվ նյութեր, օքսիդացնող նյութեր և օրգանական պերօքսիդներ:
  • Հրազեն և պայթուցիկ նյութեր, ինչպիսիք են ատրճանակները, ավտոմատ զենքերը, զինամթերքը և հանդերձանքը:
  • Վարակիչ նյութեր, ինչպիսիք են բակտերիաները և վիրուսները:
  • Քայքայիչ նյութեր, ինչպիսիք են սնդիկը, թթուները, ալկալիները և խոնավ բջջային մարտկոցները:
  • Խոհարարական յուղեր.
  • Լուցկիները և ծխախոտի կրակայրիչները.