Մեկնել այստեղից:
  • Նոր ավիաընկերության գործունեության մեկնարկին նվիրված արարողությանը ներկա էին Հայաստանի վարչապետը եւ բարձրաստիճան պատվիրակություններ՝ Հայաստանից և ԱՄԷ-ից:

 

  • Առաջին օդանավը վայրէջք է կատարել Զվարթնոց միջազգային օդանավակայանումիսկ առաջին կանոնավոր չվերթները կմեկնարկեն հուլիսի 3-ից։

 

Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողը, որը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունն է, այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նախագահական տերմինալում ազդարարեց իր գործունեության մեկնարկը։

 

Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի կառավարության, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ), «Էյր Արաբիա» խմբի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի բարձրաստիճան ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ այլ պատվիրակներ։ Արարողությունը մեկնարկեց Շարժայի միջազգային օդանավակայանից Fly Arna-ի առաջին Airbus A320 օդանավի Հայաստան ժամանմամբ՝ իր հետ բերելով «Էյր Արաբիա» խմբի պատվիրակությանը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում միջոցառման հյուրերն օդանավը դիմավորեցին ջրային կամարով։

 

Պաշտոնական մեկնարկին նվիրված արարողության ընթացքում Fly Arna-ն հայտարարեց իր առաջին առեւտրային չվերթի իրականացման օրը: Մեկնարկային G6501 չվերթը կիրականացվի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան 2022 թվականի հուլիսի 3-ին: Fly Arna-ի մեկնարկային ուղղությունները կներառեն նաեւ ուղիղ չվերթներ, որոնք կկապեն Հայաստանը Շարմ Էլ Շեյխի (Եգիպտոս) եւ Բեյրութի (Լիբանան) հետ (ենթակա է հաստատման): Տոմսերն արդեն վաճառքում են, եւ հաճախորդները կարող են ամրագրել իրենց տոմսերը՝ այցելելով Fly Arna-ի կայքը, կապ հաստատելով զանգերի կենտրոնի աշխատակիցների հետ կամ տուրիստական գործակալությունների միջոցով:

 

Իր ելույթում ՀՀ Վարչապետն ասաց «Մեր քաղաքական հանձնառությունն է եղել, որ ավիացիայի ոլորտում պետք է տեղի ունենան էական փոփոխություններ եւ որ ավելի շատ օդանավերի վրա հայտնվեն Հայաստանի դրոշի երանգները։ Եվ այսօր ես ուրախ եմ, որ ունենք այս առիթը եւ շնորհավորում եմ այս առիթով բոլորիս, որովհետեւ Հայաստանի կառավարության, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի, Էյր Արաբիայի մեր գործընկերների մասնակցությամբ հիմնադրում ենք այսպիսի  ավիաընկերություն։ Ես հույս ունեմ, որ Ֆլայ Արնան ավելի շատ մարդ կբերի Հայաստան, ավելի շատ մարդ կտանի Հայաստանից, եւ Հայաստանը կդառնա մի խաչմերուկ, որտեղից մարդիկ մեկնում են ճամփորդության եւ ուր վերադառնում են, որտեղ գալիս են տուրիզմի նպատակով եվ իրենց հետ տանում են Հայաստանի մի մասնիկ, Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունք»։

 

ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն ասաց

 

«Ամիսներ տեւած բարդ եւ հետեւողական աշխատանքից հետո այսօր հպարտ ենք գործարկել Fly Arna-ն: Մեր առաջին օդանավի ժամանումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայան եւս մեկ մեծ ձեռքբերում է եւ կարեւոր քայլ ավիաընկերության գործունեության մեկնարկի ճանապարհին: Մեր բաժնետերերի ռազմավարական համագործակցության շնորհիվ սպասարկելու ենք Հայաստանում զարգացող ավիացիայի եւ զբոսաշրջության ոլորտները՝ բացառիկ փորձառություն ապահովելով ճանապարհորդների համար»։

 

«Էյր Արաբիա» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին ավելացրեց.

 

«Այսօր առաջին քայլն ենք կատարում, որը նշանավորելու է Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման նոր դարաշրջանի սկիզբը։ Շնորհակալ ենք մեր գործընկերներին, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին եւ բոլոր այն թիմերին, որոնց քրտնաջան աշխատանքի ու նվիրումի շնորհիվ այսօր արդեն ունենք նման ձեռքբերում։ Fly Arna-ն իր հաճախորդներին կառաջարկի բարձրակարգ ծառայություններ՝ միաժամանակ զգալի ներդրում ունենալով Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ խթանելով զբոսաշրջության, հյուրընկալության եւ գործարարության ոլորտները: Մոտ ապագայում «Fly Arna»-ի չվացուցակը կհամալրվի նոր ուղղություններով»։

 

Չվացուցակ.

 

Դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան

Ուժի մեջ է 2022 թվականի հուլիսի 3-ից (ժամանակացույցը՝ տեղական ժամանակով).

 

Չվերթ

Մեկնում

Ժամ

Ժամանում

Ժամանակ

Օդանավ

Հաճախականություն

G6 501

Երեւան

09:20

Հուրգադա

11:00

Airbus A320

չորեքշաբթի, կիրակի

G6 502

Հուրգադա

11:40

Երեւան

16:55

Airbus A320

չորեքշաբթիկիրակի

 

Դեպի Շարմ Էլ Շեյխ միջազգային օդանավակայան

Ուժի մեջ է 2022 թվականի հուլիսի 4-ից (ժամանակացույցը՝ տեղական ժամանակով).

 

Չվերթ

Մեկնում

Ժամ

Ժամանում

Ժամ

Օդանավ

Հաճախականություն

 G6 503

Երեւան

11:00

Շարմ Էլ Շեյխ

12:25

Airbus A320

երկուշաբթիշաբաթ

G6 504

Շարմ Էլ Շեյխ

13:05

Երեւան

18:05

Airbus A320

երկուշաբթիշաբաթ

 G6 503

Երեւան

17:55

Շարմ Էլ Շեյխ

19:20

Airbus A320

չորեքշաբթի

G6 504

Շարմ Էլ Շեյխ

20:00

Երեւան

01:00

Airbus A320

չորեքշաբթի

 

 

Դեպի Բեյրութի միջազգային օդանավակայան

Ուժի մեջ է 2022 թվականի հուլիսի 5-ից (ենթակա է հաստատման) (ժամանակացույցը՝ տեղական ժամանակով).

 

Չվերթ

Մեկնում

Ժամ

Ժամանում

Ժամ

Օդանավ

Հաճախականություն

G6 101

Երեւան

09:00

Բեյրութ

10:20

Airbus A320

երեքշաբթիհինգշաբթի, ուրբաթ

G6 102

Բեյրութ

11:00

Երեւան

13:55

Airbus A320

երեքշաբթիհինգշաբթի, ուրբաթ

 

 

 

 

 

 

 

 

Ավիաընկերության օդանավերը

 

Fly Arna-ն շահագործում է Airbus A320-200՝ աշխարհում ամենաժամանակակից եւ ամենավաճառվող մեկ միջանցքով օդանավը: Այն ունի 174 նստատեղ եւ նստատեղերի բաշխման շնորհիվ ապահովում է լրացուցիչ հարմարավետություն էկոնոմ դասի սրահում: Օդանավը համալրված է թռիչքի ընթացքում անվճար «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որը թույլ է տալիս ուղեւորներին զվարճանքի լայն ընտրանին դիտել իրենց սարքերով:

 

Բիզնես մոդելը

 

Fly Arna-ն հիմնադրվել է ԱՆԻՖ-ի եւ «Էյր Արաբիա» խմբի միջեւ կնքված համաձայնագրով եւ գործում է որպես անկախ համատեղ ձեռնարկություն, որը կգործի որպես Հայաստանի ազգային ավիաընկերություն՝ տեղակայված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի բյուջետային բիզնես մոդելին, ինչը նշանակում է, որ ավիաընկերությունը կիրականացնի կարճ եւ միջին հեռավորությունների թռիչքներ եւ կկենտրոնանա կառավարման արդյունավետության վրա՝ միաժամանակ ուղեւորներին տրամադրելով հուսալի եւ արժեքավոր փորձառություն իր ինքնաթիռներում:

 

Հետեւեք Fly Arna-ին սոցիալական մեդիայում.

 

  • Facebook / Instagram / YouTube / LinkedIn: @FlyArna | Twitter: @Fly_Arna

 

ԱՎԱՐՏ

 

Fly Arna-ի մասին

 

Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողն է եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն եւ արժեքավոր օդային փոխադրումներՀավելյալ տեղեկատվության համար այցելեք www.flyarna.com:

 

Հավելյալ տեղեկատվության համար

Fly Arna ավիաընկերության Մամուլի գրասենյակ

pressoffices@flyarna.com

News Date: 
Thursday, June 30, 2022