Մեկնել այստեղից:

Երեւան, Հայաստան: Հունիսի 22, 2023թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է չվերթները դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայան:  

 

2023 թվականի հուլիսի 11-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի: 

 

Չվացուցակ դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայան, ուժի մեջ է 202թվականի հուլիսի 11-ից (բոլորը տեղական ժամանակով). 

 

Չվերթ 

Մեկնում 

Ժամ 

Ժամանում 

Ժամ 

Օդանավ. 

Հաճախականություն 

G6 301 

Երեւան 

11:30 

Թեհրան 

12:25 

A320 

երեքշաբթի, ուրբաթ 

G6 302 

Թեհրան 

13:05 

Երեւան 

15:20 

A320 

երեքշաբթի, ուրբաթ 

 

«Ուրախ ենք ազդարարել, որ FlyArna-ն կանոնավոր «օդային կամուրջ» է հաստատել Հայաստանի եւ Իրանի մայրաքաղաքների միջեւ:  

 

Վստահ ենք, որ Երեւան-Թեհրան-Երեւան չվերթը էական ներդրում է ունենալու մեր երկրների միջեւ գործարար կապերի խորացման եւ զբոսաշրջության զարգացման համար: Ազգային ավիաուղիների այս նոր երթուղին կարեւոր նշանակություն կունենա նաեւ հայրենիքի հետ Իրանի հայ համայնքի կապն ամրապնդելու գործում», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը: 

 

Fly Arna-ն ներկայում չվերթներ է իրականացնում դեպի Վրաստան, Իրաք, Քուվեյթ եւ Ռուսաստան: Երեւան-Թեհրան չվերթի գործարկումը ընդլայնում է Fly Arna-ի թռիչքային ցանցը՝ տարածաշրջանում ճանապարհորդելու ավելի շատ տարբերակներ առաջարկելով: 

 

Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով: 

 

Fly Arna-ն առաջարկում է հուսալի եւ մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջեւ այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղեւորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթեւ նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության եւ աուդիոգրքերի լայն ընտրանի: 

 

News Date: 
Thursday, June 22, 2023