Մեկնել այստեղից:
ուղեբեռ

Գրանցվող ուղեբեռ

Ֆլայ Արնան տրամադրում է Ձեզ հնարավորություն վճարել միայն Ձեզ անհրաժեշտ ուղեբեռի համար։ Դուք կարող եք ընտրել հաշվառվող ուղեբեռի քաշը, երբ ամրագրեք կամ փոփոխեք ձեր թռիչքը հետևյալ զեղչված գներով.

Թռիչքներ Հայաստանից

15 կգ՝ սկսած 18 ԱՄՆ դոլարից (գործում է միայն կարճ թռիչքների համար) / մեկ ուղևորի համար/ մեկ ուղղության համր

20 կգ՝ սկսած 24 ԱՄՆ դոլարից /մեկ ուղևորի համար/ մեկ ուղղության համր

30 կգ՝ սկսած 43 ԱՄՆ դոլարից /մեկ ուղևորի համար/ մեկ ուղղության համր

40 կգ՝ սկսած 65  ԱՄՆ դոլարից /մեկ ուղևորի համար/ մեկ ուղղության համր

Դուք կարող եք նախապես ամրագրել հաշվառվող ուղեբեռի չափը անմիջապես առցանց կամ կապվելով մեր զանգերի կենտրոնի, հետ, այցելելով մեր  վաճառքի գրասենյակները կամ ճանապարհորդական գործակալություններ:

Օդանավակայանում ձեռք բերելու համար ուղեբեռի միակ հասանելի տարբերակն է 20 կգ, լրացուցիչ քաշի պարագայումը վճարումը կատարվելու է ավելցուկային ուղեբեռի դրույքաչափերի համաձայն:

Առանձին ուղեբեռի համար թույլատրելի առավելագույն քաշը 32 կգ է՝ 160 սմ ընդհանուր չափսերով (Լ+Խ+Ե):

Ձեր ուղեբեռում արգելված և սահմանափակված են հետևյալ իրերը.

  • Դյուրավառ, ոչ դյուրավառ և թունավոր գազեր, ինչպիսիք են բութանը, թթվածինը, պրոպանը և ակվալանգի բալոնները:
  • Դյուրավառ հեղուկներ և նյութեր, ինչպիսիք են վառիչի կամ վառարանի վառելիքը, ներկը և լուցկիները
  • Թունավոր նյութեր, ինչպիսիք են միջատասպանները, մոլախոտի թույնը, մկնդեղը և ցիանիդը:
  • Ռադիոակտիվ նյութեր, օքսիդացնող նյութեր և օրգանական պերօքսիդներ:
  • Հրազեն և պայթուցիկ նյութեր, ինչպիսիք են ատրճանակները, ավտոմատ զենքերը, զինամթերքը և հանդերձանքը:
  • Վարակիչ նյութեր, ինչպիսիք են բակտերիաները և վիրուսները:
  • Քայքայիչ նյութեր, ինչպիսիք են սնդիկը, թթուները, ալկալիները և հեղուկ բջջային մարտկոցները:
  • Խոհարարական յուղեր.
  • Լուցկիները և ծխախոտի կրակայրիչները.