Մեկնել այստեղից:
Հաճախ տրվող հարցեր

Նստեցման ընթացակարգը

Նստեցման ելքի համարը և ժամը նշված են Ձեր նստեցման կտրոնում: Խնդրում ենք Ձեզ լինել ելքի մոտ` մինչև նստեցման փակումը , որը կատարվում է մեկնումից 15 րոպե առաջ :

Նստեցման ելքերը բացվում են թռիչքից մեկ ժամ առաջ, իսկ նստեցման գործընթացը սովորաբար սկսվում է մեկնման նախատեսված ժամից 30 րոպե առաջ և ավարտվում` մեկնման նախատեսված ժամից 15 րոպե առաջ:

Այն ուղևորները, որոնք չեն մոտենում նստեցմանը մինչև ելքի փակման ժամը, այն պատճառով, որ նրանք ուշ են հասել ելքի մոտ կամ չեն բավարարել նպատակակետ երկրի ներգաղթի պահանջներին, չեն կարողանա ճանապարհորդել և չեն ունենա փոխհատուցման իրավունք:

Հարկավոր է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը, նստեցման կտրոնը և ցանկացած այլ փաստաթուղթ, որը պահանջվում է նպատակակետ երկրի ներգաղթի բաժնի կողմից` օդանավ նստելու համար։